Վաղարշակ Էլիբեկյան (1910-1994)

1910 թ. – ծնվել է Թիֆլիսում։

1929 թ. – ավարտել է «Հայարտունին» կից՝  նկարիչ Գ. Շարբաբչյանի ղեկավարած գեղարվեստի դպրոցը։

1936-1956 թթ. – եղել է Թբիլիսիի հայկական ՏՅՈՒԶ-ի (Պատանի հանդիսատեսի թատրոն), այնուհետև՝ Ստ. Շահումյանի անվան հայկական պետական թատրոնի տնօրեն, որտեղ միաժամանակ նաև գեղարվեստական խորհրդի նախագահն էր և բեմադրող-նկարիչը։

1974 թ.-ից հանրապետական նշանակության պատվավոր թոշակառու, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ։

Հանրապետական, համամիութենական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից (Հայաստան, Ռուսաստան, եվրոպական երկրներ, ԱՄՆ, Կանադա)։

 1979 թ. – տեղափոխվել է Երևան։

Տպագրվել է «Ձոներգ հին Թբիլիսիին» ալբոմը («Խելովնեբա», Վրաստան, «Սովետական գրող», Հայաստան)։

1989 թ. – կայացել է «Էլիբեկյաններ» ցուցահանդեսը (Արևելքի երկրների ժողովուրդների թանգարան, Մոսկվա), որն ավանդական բնույթ էր ստացել և պարբերաբար նույն օրը կրկնվում էր տարբեր երկրներում։

1991 թ. – լույս տեսավ «Վաղարշակ Էլիբեկյան» ալբոմը («Կերպարվեստ», Մոսկվա)։

1994 թ. – մահացել է Երևանում։

Անհատական ցուցահանդեսներ.

1976 թ. – Երևան

1977 թ. Թբիլիսի

2005 թ. – գործերը ցուցադրվել են նաիվիստների ցուցահանդեսում (Թբիլիսի)։

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), Գրականության թանգարանում (Երևան), Վրաստանի Ազգային պատկերասրահում (Թբիլիսի), Մոսկվայի և Բաքվի պատկերասրահներում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Shopping Basket