Լավինյա Բաժբեուկ-Մելիքյան (1922-2005)

1922 թ. – ծնվել է Թբիլիսիում։

1935 թ. – տեղափոխվել է Երևան։

1944 թ. – ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։

1951 թ. – ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Սուրիկովի անվան գեղարվեստի ուսումնարանը։

Աշխատել է Պ. Դ. Կորինի արվեստանոցում՝ մոսկովյան մետրոպոլիտենի «Կոմսոմոլսկայա» կայանի խճանկարային պաննոների ստեղծման վրա։

1951 թ.-ից մշտապես մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (այդ թվում՝ Բուլղարիայում Հայկական արվեստի տասնօրյակին, 1965 թ.)։

1962-1964 թթ. – Հայաստանի Նկարիչների միության վարչության անդամ։

1967 թ.-ից  Հայաստանի վաստակավոր նկարիչ։

1970 թ. – պարգևատրվել է ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե շքանշանով (Մոսկվա)։

1974 թ. – դիմանկարների շարքի համար արժանացել է ԽՍՀՄ ԳԱ դիպլոմի։

1983 թ. – ստացել է Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչում։

1988 թ.-ից եղել է Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ։

1997 թ.-ից ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ։

2002 թ.-ից Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։

2005 թ. – մահացել է Երևանում։

Անհատական ցուցահանդեսներ.

1979 թ. – Երևան

1980 թ. – Երևան

2008 թ. – Նկարիչների միություն, Երևան

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի և Ռուսաստանի գեղարվեստական ֆոնդերում, արտերկրի բազմաթիվ պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։

Shopping Basket