Հարություն Կալենց (1910-1967)

1910 թ. – ծնվել է Կյուրին քաղաքում (Թուրքիա)։

Նկարչական կրթություն ստացել է մասնավոր արվեստանոցներում, մասնավորապես, ֆրանսիացի նկարիչ Կլոդ Միշելի մոտ։

1930 թ. –ից մշտապես մասնակցել է Լիբանանում, Նյու Յորքում կազմակերպվող խմբային և անհատական ցուցահանդեսների։

1935 թ. – դարձել է Լիբանանի Նկարիչների միության հիմնադիրներից մեկը։

1946 թ. –ից մշտական բնակություն է հաստատել  Հայաստանում։ Այդ նույն տարում էլ դարձել է Հայաստանի Նկարիչների միության անդամ։

1961 թ. – անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում և Երևանում։

1967 թ. մահացել է Երևանում։

1971-1973 թթ. – անհատական և խմբային ցուցահանդեսներ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Երևանում։

1997 թ. – նկարչի կնոջ՝ Արմինե Կալենցի կողմից հրապարակվեցին Հարություն Կալենցին նվիրված հուշերը։

2000 թ. – ցուցահանդես՝ նվիրված ծնդյան 90-ամյակին։    

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Shopping Basket