Հակոբ Հակոբյան (1923-2013)

Հակոբ Հակոբյան

1923 թ. – ծնվել է Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։

1943 թ. – տեղափոխվել է Կահիրե։

1943-1947 թթ. – ազատ ունկնդիր է եղել Կահիրեի գեղարվեստի ինստիտուտում։

1944 թ.-ից բազմաթիվ խմբային ցուցահանդեսների և բիենալների մասնակից։

1952-1954 թթ. – սովորել է Փարիզի Գրանդ Շոմիերի ակադեմիայում։

1953 թ. – Բուխարեստում կայացած Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնում արժանացել է II կարգի մրցանակի։

1954-1961 թթ. – աշխատել է որպես ինտերյերի նկարիչ-ձևավորող (Կահիրե)։

1961 թ. – աշխատանքները նվիրաբերել է Հայաստանի պետական պատկերասրահին։

1962 թ.-ից ապրում է Հայաստանում (Լենինական)։

1963-1967 թթ. – եղել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

1965 թ. – տեղափոխվել է Երևան։

1967 թ. – Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 50-ամյակին նվիրված Հանրապետական ցուցահանդեսում արժանացել է I կարգի մրցանակի։

1970 թ. – Համամիութենական ցուցահանդեսում ստացել է բրոնզե շքանշան։

1970 թ.- արժանացել է Հայկական ԽՍՀ  վաստակավոր նկարչի կոչման։

1977 թ. – ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ և ՀԽՍՀ Ժողովրդական նկարչի կոչում։

Նկարչի անհատական ցուցահանդեսներ են բացվել Էստոնիայում, Վրաստանում, Մոսկվայում, Սանկտ Պետերգուրգում, Փարիզում և այլուր։

2003 թ. – անցկացվեց հետահայաց անհատական ցուցահանդես՝ նվիրված ծննդյան 80-ամյակին (Հայաստանի Նկարիչների միություն, Երևան)։

Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Սահակ Պարթև» և «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով։

2006 թ. – անհատական ցուցահանդեսներ Լոս Անջելեսում, Մինսկում։

2007 թ. – անհատական ցուցահանդես Մարսելում։

2009 թ. – անհատական ցուցահանդես՝ նվիրված ծննդյան 85-ամյակին (Հայաստանի Նկարիչների միություն, Երևան)։

2013 թ․ – մահացել է Երևանում։

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

 

Shopping Basket