Երվանդ Գոջաբաշյան (1939)

1939 թ. – ծնվել է Հալեպում (Սիրիա)։

1966 թ. – ավարտել է գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Երևան)։

1967 թ. – հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մասնակից։

1980-ականների սկզբից ապրում է ԱՄՆ-ում։

Առավել նշանակալից աշխատանքներից են՝ «Սրբուհի» (1965 թ.), «Աղավնի» (1967 թ.), «Անուշ» (1969 թ.), «Էմմա» (1973 թ.) և այլն։ Քանդակներ՝ «Զրույց» (1967 թ.), «Պատանեկություն» (1973 թ.), «Անի» հյուրանոցի մուտքի հարթաքանդակը (1970 թ., Երևան), Արվեստների ինստիտուտի ճակատամասի հարթաքանդակը (1969-1970 թթ., Դուշանբե), Հովհաննես Թումանյանի կիսանդրին նույնանուն դպրոցի համար (1971 թ., Վանաձոր)։ Այս աշխատանքներում դասական քանդակագործության սկզբունքները համադրվում են ազգայինի հետ։

ԱՄՆ-ում ստեղծվել են ձևի առումով առավել ազատ, սակայն գեղագիտական նույն սկզբունքների շրջանակներում կատարված աշխատանքներ. «Շոպենի դիմանկարը» (1983 թ.), «Հավերժություն» (1983 թ.), «Հիշողություն մեռած ձիու մասին» (1989 թ.), «Մկրտության ավազան» (1989 թ.) և այլն։ 

2001 թ. – Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հրավիրվել է Էջմիածին՝ վանքի նոր մուտքի բարձրաքանդակը կերտելու համար։

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), Փայտարվեստի թանգարանում (Երևան), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա)։