Արեւելյան գործընկերության 10-ամյակի առթիվ`
Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպան Պավել Չեպլակը և Ժամանակակից արվեստի թանգարանը պատիվ ունեն հրավիրելու Ձեզ «Արեւելյան գործընկերության երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված նյութական եւ ոչ նյութական գոհարները» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացմանը, որը տեղի կունենա 2019 թ-ի դեկտեմբերի 13-ին` ժամը 17:00-ին, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում (հասցե` Մաշտոցի պող. 7):
«Արեւելյան գործընկերության երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված նյութական եւ ոչ նյութական գոհարները» ցուցահանդեսի բացում Երեւանում ԼՀ դեսպանությունը սիրով հրավիրում է «Արեւելյան գործընկերության երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված նյութական եւ ոչ նյութական գոհարները» խորագրով Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին, որի բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 13–ին` ժամը 17:00-ին:
Ցուցահանդեսին ներկայացվելու է 30 լուսանկար, որոնցում պատկերված են Արեւելյան գործընկերության երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված բնական եւ մշակութային օբյեկտները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա Լեհաստանի Հանրապետության դեսպան Պավել Չեպլակը:
2009 թ-ին մեկնարկած Արեւելյան գործընկերությունը համատեղ քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակն է խորացնել եւ ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության անդամ պետությունների եւ վեց արեւելյան հարեւանների միջեւ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի: