«Mamy.am»-ն իրականացնում է Ձեր սիրելի աքսեսուարների մատակարարումը Ձեր նշած հասցեով։ Դուք կարող եք ընտրել Ձեզ դուր եկած աքսեսուարը մեր կայքում, նշել առաքման հասցեն և կոնտակտային հեռախոսահամարը , որի միջոցով էլ մենք կտեղեկացնենք Ձեզ պատվերի առաքման ժամկետների մասին։

Ձեր իսկ հարմարավետության համար կարող եք գրանցվել մեր կայքում և դառնալ մեր բաժանորդը , ինչը Ձեզ հնարավորություն կտա յուրաքանչյուր հաջորդ պատվեր գրանցելուց առաջ կրկին անգամ չլրացնել Ձեր տվյալները, ինչպես նաև տեսնել Ձեր կողմից նախկինում պատվիրված ապրանքները։

Գրանցվելով մեր կայքում` Դուք հնարավորություն եք ստանում նաև հետևել մեր նորություններին և առաջարկներին Ձեր էլ. փոստի միջոցով:

Առաքման եղանակները, ժամկետները և գնային քաղաքականությունը

Պատվերների առաքումն իրականացվում է հետևյալ տարբերակներով՝

Առաքում Երևանում

  • Պատվերի տեղադրման օրը (աշխատանքային)
    • Արժեքը՝ 1,000 ՀՀ դրամ
    • Պատվերը պետք է տեղադրված լինի տվյալ օրվա մինչև ժամը 17:00-ն
  • Պատվերի տեղադրման հաջորդ աշխատանքային օրը
    • Արժեքը՝ անվճար
    • Պատվերը պետք է տեղադրված լինի տվյալ օրվա մինչև ժամը 18:00-ն

Առաքում ՀՀ մարզեր և ԼՂՀ

  • Առաքում ՀՀ մարզեր և ԼՂՀ՝ պատվերի տեղադրման հաջորդ 5 աշխատանքային օրվա ընթացքում
    • Արժեքը՝ անվճար
    • Պատվերը կառաքվի մոտակա փոստային բաժանմունք

Առաքում այլ երկրներ

  • Անվճար էքսպրեսս առաքում (միայն մետաքսյա, կաշմիրի և բրդյա շարֆերը) այլ երկրներ՝ պատվերի տեղադրման հաջորդ 5-7 աշխատանքային օրերի ընթացքում
    • Որոշ երկրներում կարող են գործել մաքսային վճարներ․ դրանք կարող եք ստուգել Ձեր երկրի մաքսային մարմինների հետ։

Մենք աշխատում ենք ամեն օր` ժամը 10:00-19:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: Այդ դեպքում Ձեզ անպայման կտեղեկացնենք առաքման ժամկետի փոփոխության մասին:

Եթե Դուք ցանկանում եք վերադարձնել առաքված պատվերը, ապա այդ դեպքում առաքման գումարը ետ չի վերադարձվում։ Ապրանքի վերադարձի մասին կարող եք մանրամասն տեղեկանալ մեր կայքում «Վերադարձի պայմաններ» բաժնում։

Պատվերը երկու տարբեր հասցեներով առաքելու համար անհրաժեշտ է ձևակերպել երկու տարբեր պատվերներ: Մեկ պատվերի շրջանակում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցեով: