Mamy.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք հնարավոր է վերադարձնել կամ փոխանակել, գնման պահից սկսած 14 օրերի ընթացքում (ՀՀ օրենսգրքի համաձայն):
Խնդրում ենք ծանոթանալ վերադարձի պայմաններին և կանոններին։
Վերադարձման պրոցեսը բաղկացած է հետևյալ 3 քայլերից։ Հարկավոր է՝
- Լրացնել վերադարձի կամ փոխանակման դիմում
- Ներկայացնել ապրանքը ընկերության գրասենյակ
- Ետ ստանալ գումարը
Ապրանքի վերադարձը ձևակերպելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝
- Անձն հաստատող փաստաթուղթ
- ՀԴՄ կտրոն (օնլայն վճարման դեպքում էլ. ծանուցման տպագիր օրինակը)
- Վերոնշյալ վերադարձի դիմումը
Վերադարձի պայմանները տարբեր են` կախված վերադարձի պատճառներից
ա) Եթե Դուք ուղղակի ցանկանում եք վերադարձնել ապրանքը
Ապրանքը ուղղակի ցանկությամբ վերադարձնելու դեպքում, տուփը չպետք է լինի վնասված կամ բացված: Դուք չեք կարող վերադարձնել ապրանքը, եթե այն օգտագործվել է կամ վնասվել է առաքումը Ձեզ հանձնելուց հետո: Եթե նշված պայմաններից ոչ մեկը խախտված չէ, ապա Դուք կարող եք ետ վերադարձնել ապրանքը պատվերի ձևակերպման պահից սկսած 7 օրերի ընթացքում: Այդ իսկ պատճառով խնդրում ենք բացել առաքանին առաքչի ներկայությամբ:
բ) Եթե ապրանքը չի համապատասխանում նկարագրությանը կամ վնասված է
Նկարագրության հետ որևէ անհամապատասխանություն նկատելու դեպքում, խնդրում ենք զանգահարել սպասարկման կենտրոն +374 99 589009 հեռախոսահամարով և ներկայացնել խնդիրը: Ցանկության դեպքում Դուք կարող եք խնդրել մեր աշխատակիցներին փոխանակել ապրանքը նույն մոդելի այլ ապրանքի հետ:
Եթե այնուամենայնիվ ցանկանում եք վերադարձնել այն, Դուք կարող եք վերադարձնել Ձեր ապրանքը պատվերի գրանցումից հետո 14 օրերի ընթացքում:
Վերադարձի հայցի ձևակերպումից հետո գումարը կփոխանցվի Ձեզ առձեռն։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ապրանքը վերադարձնելիս, առաքման համար գանձվող գումարը ետ չի վերադարձվում: